ԼՐԱՀՈՍ
13 Mar 2025

«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ». Բայրամով

«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ». Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ Ջեյհուն Բայրամովի, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։

«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի շրջանակներում։

 

Աղբյուրը՝ Yerevan.Today