ԼՐԱՀՈՍ
13 Mar 2025

«Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի»․ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է

«Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի»․ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է

Մարդիկ իրենց ձեռքերում պահում են պաստառներ «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցների վերադարձն իրենց երկիր», «Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի» և այլ գրառումներով։

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» անվամբ բանաձև է ընդունել՝ իր անհամաձայնությունը հայտնելով արցախահայության հետ կատարվող իրադարձություններին։ Ակցիայի մասնակիցները խնդրում են Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին, որպեսզի մարտի 18-ին քննարկվելիք նույն բանաձևն իրենք էլ ընդունեն։

@ArmeniaSputnik-ն է փոխանցում