ԼՐԱՀՈՍ
13 Mar 2025

«ՆԱՏՕ-ն ահաբեկչություն է ծրագրում ռուսական նավերի և խողովակաշարերի դեմ». Պատրուշև

«ՆԱՏՕ-ն ահաբեկչություն է ծրագրում ռուսական նավերի և խողովակաշարերի դեմ». Պատրուշև

ՆԱՏՕ–ն նոր ահաբեկչություններ է ծրագրում ռուսական բեռնատար նավերի, խողովակաշարերի և տանկերների դեմ․ Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական, ՌԴ ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։

 

«Բալթյան տարածաշրջանում իրավիճակի կանխատեսումը թույլ է տալիս ուշադրություն դարձնել Դաշինքին անդամակցող եվրոպական երկրների ռազմածովային ուժերի կողմից տարածաշրջանային լարվածության միտումնավոր հրահրմանը: Մեծ է հավանականությունը, որ ռուսական նավահանգստի ենթակառուցվածքին և նավարկության ազատությանը սպառնացող վտանգն ավելացել է»,- ասել է Պատրուշևը։

 

Նրա տեղեկություններով՝ ՆԱՏՕ–ի անդամները կիբերհարձակումներ են իրականացնում ռուսական նավերի տեղորոշման սարքավորումների վրա՝ նպատակ ունենալով կազմակերպել արտակարգ իրավիճակներ, այդ թվում՝ վթարների հանգեցնող իրավիճակները:

 

Պատրուշևն ընդգծել է, որ ՆԱՏՕ–ի եվրոպական թևը շարունակում է Ռուսաստանին Բալթյան երկրներում արգելափակելու իր քաղաքականությունը՝ անտեսելով Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև երկխոսության վերականգնումը։

 

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան շահագրգռված է խաթարել ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ բանակցությունները, իսկ Ֆինլանդիան, ինչպես 1939-ին, վերածվում է Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիայի ցատկահարթակի՝ այժմ ՆԱՏՕ–ի հովանու ներքո։

 

 

 ABC MEDIA -ն է փոխանցում