ԼՐԱՀՈՍ
13 Mar 2025

«Երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, սոցիալական ցանցերում ամենաշատ հավանումները ստանում է Թուրքիայի նախագահի հետ իմ հանդիպումը»․ Փաշինյան

«Երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, սոցիալական ցանցերում ամենաշատ հավանումները ստանում է Թուրքիայի նախագահի հետ իմ հանդիպումը»․ Փաշինյան

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից հետաքրքիր կետեր․

 

1․ Երբ  ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ և իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում և ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի, մեր օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները և ես նայում և զարմանում, բայց հիմա կարող է թվալ ֆեյսբուքի լայքերն են քննարկում։

 

 

2․Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով մենք անհանգստացած ենք, ցավոք վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան, բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու ուղղությամբ, այն ինչ որ մեր հասանելիության տիրույթում է, իսկ հստակ դեպքում՝ Թուրքիայի հետ այդ ուղղությամբ աշխատելը։ Սիրիայի հետ կապված մենք ունեցել ենք հստակ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության հստակ դրսևորումներ։

3․Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ։ Մենք այս տարի ստորագրեցինք ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, համաձայնություն, մենք լավ հարաբերություններ ունենք ԻԻՀ-ի հետ և բնականաբար նրանց հարաբերություններում ցանկացած լարում անհանգստացնում է մեզ։

 

Աղբյուրը՝ ABC MEDIA