«Հինգշաբթի` մարտի 20–ին, ժամը 11:00-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կլինի գերիների խնդրով». Մանե Թանդիլյան

ՄԱԿ–ն անելիք ունի հայ գերիների խնդրի հարցում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Նրանք ասում են` գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում, նայում են։ Ես ասում եմ` այլևս նայելու ժամանակ չկա։ Մենք գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն։ Ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին հերթին այդ մարդկանց տարել այդտեղ , որովհետև նրանք պայքարել են ինքնորոշման իրավունքի համար»,–ասաց Թանդիլյանը։
Հինգշաբթի` մարտի 20–ին, ժամը 11:00-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կլինի գերիների խնդրով. Մանե Թանդիլյան
Թանդիլյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ակտիվ գործողություններ ձեռնարկել և ամեն առիթով պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին։
ՄԱԿ-ը պետք է պահանջի Բաքվի դատարաններում իր ներկայացուցչի մասնակցությունը և ընդունի միայն գրավոր մերժումը Բաքվից։
Բանտարկյալների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին պետք է հետևեն գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ներառյալ նավթի և գազի պայմանագրերի խզումը։
Թանդիլյանը սփյուռքին կոչ արեց բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների մոտ։
@ArmeniaSputnik-ն է փոխանցում