ԼՐԱՀՈՍ
25 Feb 2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հարգելի ընթերցող, արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Իրան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին։
Վերջինս Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է որակել։
Նա նշել է․ «Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը շարունակվում է։ Հարաբերությունները զարգանում են էներգետիկայի, երկաթուղու, առևտրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»։