ԼՐԱՀՈՍ
15 Mar 2025

«Թուրքիայի քաղաքացին Երևանում իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ»․ Ռուբեն Մելիքյան

«Թուրքիայի քաղաքացին Երևանում իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ»․ Ռուբեն Մելիքյան

«Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։

 

Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

 

Լրագրողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, որպեսզի հրապարակայնության շնորհիվ հնարավորր լինի կանխել թրքահպատակություն ընդունած քպ-ականների միջամտությամբ ծածկադմբոցը»։

 

Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ: