ԼՐԱՀՈՍ
24 Feb 2025
«Ռուսաստանը առայժմ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար»․ Պեսկով

Ռուսաստանը առայժմ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման ֆոնին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Եվրոպացիները շարունակում են պատժամիջոցների իրենց քաղաքականությունը, շարունակում են պնդումները, թե «անհրաժեշտ է» պատերազմը շարունակել։ Այս համոզմունքը լիովին հակասում է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու գործընթացին, ինչով մենք այժմ զբաղված ենք ամերիկացիների հետ»,- ասել է Պեսկովը։
Աղբյուրը՝ ABC MEDIA