ԼՐԱՀՈՍ
19 Feb 2025
Հրդեհ` ՊՆ–ն զորամասի ճաշարանում․ այն մարվել է

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:
Տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
Ի լրումն վերոնշյալ հրապարակված հաղորդագրության
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին:
ՀՀ ՊՆ