«Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները լավ են անցել»․ Ուշակով

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները լավ են անցել. բոլոր հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել, և մենք պայմանավորվել ենք հաշվի առնել միմյանց շահերը։
Ուկրաինայի վերաբերյալ շփումները ժամանակին կսկսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմերի կողմից։
Վլադիմիր Պուտինը կորոշի, թե Ռուսաստանից ով կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, երբ Վաշինգտոնը կհայտարարի իր պատվիրակության կազմը։
Երկու առաջնորդների հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին։
Առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են, բայց այս մասին ևս խոսակցություն եղել է։
Երկրները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները, դրանով շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը։
ABC MEDIA -ն է փոխանցում