ԼՐԱՀՈՍ
18 Feb 2025
«Թրամփի օրոք Միացյալ Նահանգները պատրաստ է լսել և հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը»․ Կիրիլ Դմիտրիեւ

Տնտեսական հարցերի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթացը հնարավոր է առաջիկա երկու-երեք ամսում, հայտնել է Կիրիլ Դմիտրիեւը։
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարի այլ հայտարարությունները՝
«Ռուսաստանի Դաշնությունը պետք է համատեղ նախագծեր իրականացնի Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ Արկտիկայի տարածքում;
Մոսկվան Վաշինգտոնին մի շարք առաջարկներ է ներկայացրել առեւտրատնտեսական ոլորտում։ Ամերիկացիները մտածում են դրանց մասին;
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով արեւմտյան ՏՏ ընկերությունները եւ մեդիաները կորցրել են 123 մլրդ դոլար;
Բայդենի վարչակազմը չի կարողացել հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները. Թրամփի օրոք Միացյալ Նահանգները պատրաստ է լսել և հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը»։
Փոխանցում է MediaHub-ը