ԼՐԱՀՈՍ
28 Nov 2024
Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը եւ հրաժարվում կազմակերպության դրամաշնորհներից
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չդնել ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը և չընդունել ԵՄ-ի կողմից բյուջետային դրամաշնորհները:
«Այսօր մենք որոշում ենք ընդունել մինչեւ 2028 թվականի վերջը օրակարգում չդնել ԵՄ - ի հետ բանակցությունների բացման հարցը, ինչպես նաեւ մինչեւ 2028 թվականի ավարտը հրաժարվում ենք ԵՄ - ի կողմից բոլոր բյուջետային դրամաշնորհներից», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ:
Աղբյուրը՝ Yerkir.am