ԼՐԱՀՈՍ
28 Nov 2024
Հաղորդում՝ ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին
«Փաստաթղթերը, որ բերել ենք՝ հանձնելու իրենց, դեռ 1989 թվականի հունվարի 12-ին է համաձայնեցվել Ադրբեջանի հետ, որով Մամեդովը ստորագրել է՝ «անկլավներ չկան»։ Այսինքն՝ Ադրբեջանը ստորագրել է, որ պարտք ու պահանջ չունի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Միասին» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչմներն այսօր հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:
Աղբյուրը՝ Yerkir.am