ԼՐԱՀՈՍ
26 Nov 2024

«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար». Հովհաննես Ավետիսյան

«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար». Հովհաննես Ավետիսյան

«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:

2018-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է: Բայց, հաշվի առնելով, որ այս վեց տարիների ընթացքում նաև միլիարդների պարտք մարվել է, կնշանակի, որ ներգրավված պարտքը շատ ավելին է քան ավելացված 6 միլիարդ դոլարը:

ՀՀ կառավարության կողմից ներգրաված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է: Իսկ 2018 վերջին սա եղել է 5%: Այսինքն այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան նախկինում:

Այսպես, միայն 2023 թ-ին Կառավարությունը արտաքին վարկերի գծով կատարել է 157.6 միլիոն ԱՄՆ դոլարի տոկոսավճարներ, իսկ ներքին պարտքի գծով կատարել է 157.3 միլիարդ դրամի տոկոսավճարներ:

Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը հանած մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում:

Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն»։

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ  Հովհաննես Ավետիսյան