Պանդեմիան հարուստներին առավել հարստացրեց
Այս կոլեկտիվ հարստանալու աճը ներկայացված է մարտի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում։ Ներկայացված տվյալները կտրուկ կերպով հակադրվում են ԱՄՆ-ում արձանագրված ցուցանիշների հետ, երբ գրեթե յուրաքանչյուր ամերիկացի աշխատող այս ժամանակահատվածում ստիպված է եղել գործազրկության նպաստի համար դիմել։
Forbes-ն ուսումնասիրում է միայն այն մեծահարուստների ունեցվածքը, որոնց ընկերությունները առքուվաճառք են անում բորսայում։ Ընդհանուր առմամբ, այս 25 հարուստները միասին վերցրած ունեն մոտ 1,5 տրիլիոն արժեքով կապիտալ։ Դա աշխարհի բոլոր միլիարդատերերի ակտիվների մոտավորապես 16 տոկոսն է։
Միլիարդատերերի այս խմբակից բոլորից շատ շահույթ ստացել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը: Սոցիալական այս ցանցի բաժնետոմսերը երկու ամսում մոտ 60 տոկսով թանկացել են՝ մայիսի 22-ին հասնելով պատմական մաքսիմումին։ Ներդրողները դրականորեն են արձագանքել Ֆեյսբուքի նոր նախագծին՝ նոր շուկա փոքր բիզնեսի ձեռնարկատերերի համար։
Ցուկենբերգը, որի կարողությունն հիմա գնահատվում է 86,5 մլրդ դոլար, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղ։ Ընկերության 36-ամյա սեփականատերն այժմ ավելի հարուստ է, քան ամերիկացի մագնատ Ուորրեն Բաֆֆետը, Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան եւ Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիոսոնը։
Մանրամասները՝ տեսանյութում