ԼՐԱՀՈՍ
21 Mar 2025

««Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծումը մոտ է»․ ռուս քաղաքագետ

««Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծումը մոտ է»․ ռուս քաղաքագետ

Քաղաքագետ Անդրեյ Պինչուկը Царьград-ի իր մեկնաբանությունում պարզաբանել է, թե ի՞նչ նպատակ են հետապնդում հայկական լրատվամիջոցները, որոնք հայտնում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես «անառակ որդին», որոշել է վերադառնալ «Ռուսաստանի գիրկը»։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ ավելի վաղ ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պետական կառույցներին՝ վերականգնել միջգերատեսչական համագործակցությունը ռուս գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել համատեղ միջոցառումներին։

 

Պինչուկի խոսքով՝ դա արվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, և երկրորդ, ինչը շատ ավելի կարևոր է, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։ Ինչպես նշել է փորձագետն, այս միջանցքի որոշ այլընտրանքներ այս պահին մշակվել են, սակայն ժամանակակից աշխարհում գլոբալ լոգիստիկայի խնդիրը էներգետիկայի հետ մեկտեղ գլխավորներից է, որի հիման վրա քաղաքական որոշումներ են կայացվում։ Պինչուկը պարզաբանել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շուրջ անկայունության բոլոր գոտիները կառուցված են այս երկու խնդիրների շուրջ՝ էներգառեսուրսների մատակարարման և «Զանգեզուրի միջանցքի»։ Ըստ փորձագետի՝ համապատասխան խնդրի լուծումը մոտ է։

 

Փոխանցում է ABCmedia-ն