ԼՐԱՀՈՍ
20 Mar 2025

«Խաղաղություն չեն մուրում»․ Աբրահամյան

«Խաղաղություն չեն մուրում»․ Աբրահամյան

«Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է:

Ու ի՞նչ է անում այդ ֆոնին Փաշինյանը:

Տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի ճանապարհով:

Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:

Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ:

Խաղաղություն չեն մուրում:

Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով:

Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով»:

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան