«Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն»․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։
Այդ պայմանավորվածությունների արդյունքւոմ ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։
Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված փաստաթուղթը
֊չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը,
-չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից,
֊չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան,
֊չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցաախահայերի վերադարձի իրավունքին,
-չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։
Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու։
Վստահ եմ՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը»։
ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան