ԼՐԱՀՈՍ
08 Mar 2025

«Իշխանությունն ակնհայտ քաղաքական նկատառումներով, տնային կալանքի որոշում կայացրեց նախկինում այլ շինծու գործով կալանավորված Արամ Գասպարյանի (Չիկոյի) նկատմամբ»․ Աբրահամյան

«Իշխանությունն ակնհայտ քաղաքական նկատառումներով, տնային կալանքի որոշում կայացրեց նախկինում այլ շինծու գործով կալանավորված Արամ Գասպարյանի (Չիկոյի) նկատմամբ»․ Աբրահամյան

«Այն, որ իշխանությունը տնային կալանքը որպես պատժի միջոց է կիրառում, սրանց օրոք, որևէ կասկած չի առաջացնում ո´չ երկրի ներսում, ո´չ էլ դրսում:

Ովքեր թիրախավորվում են իշխանության կողմից կա´մ կալանավորվում են, կա´մ տնային կալանքի տարվում, դեռ չեմ խոսում բարձր գրավի կամ վարչական վերահսկողության մասին, որոնք յուրաքանչյուրն իր մեջ ազատության սահմանափակման կամ մարդկանց ճնշման միջոցով ներգործության բազմաթիվ էլեմենտներ են պարունակում:

Իշխանությունն ակնհայտ քաղաքական նկատառումներով, տնային կալանքի որոշում կայացրեց նախկինում այլ շինծու գործով կալանավորված Արամ Գասպարյանի (Չիկոյի) նկատմամբ:

Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի ամբիոնից իշխող ուժի ղեկավարը «նամյոկներ» է անում կոնկրետ գործով կամ անձի նկատմամբ վերաբերմունք արտահայտում, դրանից հետո դատաիրավական համակարգը ակտիվանում է և սկսում է շարժվել ըստ այդ ցուցումների:

Երեկվա տեղի ունեցածը դրա դրսևորումներից մեկն էր»:

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան