ԼՐԱՀՈՍ
04 Mar 2025

Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին:

 

ABCmedia-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել Մանասյանի հետ: