ԼՐԱՀՈՍ
04 Mar 2025
«Զելենսկին չի մասնակցի Ուկրաինայի ճակատագրի որոշմանը»․ ԱՄՆ սենատոր

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Ուկրաինայի հետագա ճակատագրի որոշմանը, այս հարցը կմնա Ռուսաստանի և ԱՄՆ–ի ձեռքերում. Newsmax-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի սենատոր Թոմի Թաբերվիլը։
«Պուտինն ու մեր կողմի (Թրամփի վարչակազմ-խմբ.) մարդիկ են, ովքեր ի վերջո կորոշեն Ուկրաինայի ապագան»,- ընդգծել է նա։
Սենատորի խոսքով՝ ԵՄ երկրները և Ուկրաինան մյուս թիմում են և ձգտում են հնարավորինս երկար շարունակել հակամարտությունը։ Թաբերվիլը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այլևս խաղի մեջ չէ։
ABC MEDIA -ն է փոխանցում