«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պատրաստ են վերսկսել համագործակցությունը»․ Պուտին

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պատրաստ են վերսկսել համագործակցությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս գործընկերները դրսևորում են պրագմատիզմ և իրերի իրատեսական հայացք, և մերժում են կարծրատիպերը։ «ԱՄՆ վարչակազմի հետ առաջին շփումները որոշակի հույսեր են ծնում, կա փոխադարձ վերաբերմունք»։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելուց, և նշել է, որ ոչ բոլորն են գոհ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունից, և որ նրանք կփորձեն խաթարել այն։
«Անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտության և հետախուզական ծառայությունների բոլոր հնարավորությունները արևմտյան վերնախավերի` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը միջամտելու փորձերը խափանելու համար»։
ՌԴ ղեկավարը նաև ասել է, որ երկրում ավելացել է ահաբեկչական հանցագործությունների թիվը, որոնց «մեծ մասը ծրագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները»։
Աղբյուրը՝ MediaHub