ԼՐԱՀՈՍ
24 Feb 2025
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Պուտինի հետ զրույցում Սի Ցզինպինը Չինաստանին ու Ռուսաստանին լավ ընկերներ է անվանել, որոնք աջակցում են միմյանց, հայտնում է Xinhua-ն։
Չինաստան-Ռուսաստան հարաբերություններն ունեն հզոր թափ և եզակի ռազմավարական արժեք, ասել է Սի Ցզինպինը։
Պուտինը Սի Ծինփինին հեռախոսով տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին, հայտնում է Կրեմլը։
Աղբյուրը՝ 168.am