«Աղքատությունը Շիրակի մարզի հիմնական և ամենածանր սոցիալական խնդիրներից է»․ Մելքոնյան
«Աղքատությունը Շիրակի մարզի հիմնական և ամենածանր սոցիալական խնդիրներից է։
Հենց դա է որոշում մարզի բնակչության մեծամասնության զարգացման միջոցների հասանելիության հնարավորությունը՝ առողջապահության և կրթության որակյալ ծառայություններ, բարձր վարձատրվող աշխատանք, արժանապատիվ կենսաթոշակ, երեխաների և երիտասարդների հաջող սոցիալականացման հնարավորություններ։ Ընտանիքների մեծ մասի եկամտի ցածր մակարդակը որոշում է հասարակության սոցիալական խզումը, առաջացնում է սոցիալական լարվածություն, հակազդում է երկրի հաջող զարգացմանը և արձանագրում ճգնաժամային գործընթացներն ընտանիքում և հասարակության մեջ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Սոցիալական պետությունը պետք է վարի ակտիվ պետական սոցիալական քաղաքականություն, որն ուղղված է իր քաղաքացիների համար կարևորագույն սոցիալական իրավունքների ապահովմանը, որոնք անվերապահորեն ներառում են աշխատանքի և դրա պատշաճ վարձատրության, բնակարանի, կրթության, առողջության պաշտպանության, սոցիալական ապահովության և այլնի իրավունքը:
Այս առումով Հայաստանում աղքատության նվազեցման և կանխարգելման հստակ պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը ստանում է կարևորագույն տեսական և գործնական նշանակություն։
Իրավիճակը պետք է փոխել․․․
ՀՀ-ում ազգային իշխանություն հաստատելուց հետո, անհրաժեշտ է կենտրոնանալ հավասար հնարավորությունների հասարակության հիմքերի ձևավորման վրա»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան