ԼՐԱՀՈՍ
25 Nov 2024
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ծայրահեղ աջակողմյան թեկնածուն
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմյան, ռուսամետ Կալին Ջորջեսկուն անակնկալ կերպով առաջ է անցել մյուս թեկնածուներից․ հայտնում է BBC-ն։
Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկով՝ ծայրահեղ ազգայնական Ջորջեսկուն ստացել է ձայների 23%-ը։ Նրան հաջորդում են աջ կենտրոնամետ թեկնածու Ելենա Լասկոնին Save Romania Union կուսակցությունից և նախընտրական ֆավորիտ համարվող պոպուլիստ սոցիալ-դեմոկրատ վարչապետ Մարսել Չիոլակուն:
Ջորջեսկուն անկուսակցական է։ Նա իր նախընտրական քարոզարշավը հիմնականում TikTok սոցհարթակում է իրականացրել։
Ռումինիայում նախագահական ընտրությունների վերջին երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։
ABC MEDIA -ն է փոխանցում