ԼՐԱՀՈՍ
18 Nov 2024

«Մեզ ռեալդիզայն է պետք». Վահե Դավթյան

 «Մեզ ռեալդիզայն է պետք». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Քաղաքական տեխնոլոգիաներում կա երկու կարևոր գործիքակազմ՝ միֆոդիզայն և ռեալդիզայն:

Առաջինն ուղղված է միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտի (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով:

Երկրորդը շատ ավելի ցավոտ է օբյեկտի համար, քանզի ուղղված է դրան իրականության տիրույթ բերելուն:

Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե Ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է:

Մեզ ռեալդիզայն է պետք: Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ՝ գիտակցելով, որ մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը՝ տարածաշրջանային Heartland-ը:

Բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը կարող են հանգիստ շրջանցել Հայաստանը:

Այսօր էլ փաստացի շրջանցում են: Ու, վստահեցնում եմ, շրջանցելու են: Ուստի, գանք իրականություն:

Սկզբի համար անհրաժեշտ է խոշորացույցի տակ ուսումնասիրել թշնամու փորձը, որի մասին անթույլատրելի մակերեսային պատկերացում ունենք:

 Միաժամանակ, փորձենք ուսումնասիրել ինքերս մեզ՝ որպես սոցիոհամակարգ: Վերջինիս մասին գիտելիքները ևս խիստ ֆրագմենտար են, քաոտիկ ու պատրանքային»: