ԼՐԱՀՈՍ
18 Nov 2024

«Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել»․ Ավետիսյան

«Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել»․ Ավետիսյան

«Ինձ ապօրինի ձերբակալելն ու ակնհայտ կեղծ մեղադրանք ներկայացնելը, սկզբունքայնության, բարոյականության և արժեհամակարգ ունենալ կամ չունենալու հերթական փորձառությունն էր ամբողջ բյուրոկրատական և մասնագիտական համայնքի համար, որի մասն եմ կազմում նաև ես:

Ձեզ կթվա չափազանցություն, բայց սա նաև փորձառություն է Եվրոպական Միության և ԱՄՆ Հայաստանում ներկայացուցչությունների:

Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել:

Այո՛, պարտավոր եք, ոչ թե ինձ համար, այլ ձեր կողմից հայտարարված արժեհամակարգին և սկզբունքներին հավատարիմ լինելը ցուցադրելու համար: Ընտրություն և դիրքորոշում է նաև լռելը:

Այնուհետ բոլորիդ հետևից հերթով գալու եմ՝ ներկայի ԱՄՆ դեսպանից սկսած մինչև վերջին անկախ դիրքավորված մասնագիտական և/կամ իրավապաշտպան կառույց»։

 

Միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյան