ԼՐԱՀՈՍ
09 Nov 2024

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։  Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։

Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։  Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների մասին։

Փոխացում է Yerkir.am