Ադրբեջանում չեն ցանկանում զոհվել հանուն Ալիևների
Ադրբեջանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, գերագնահատել են սեփական ուժերն այս պատերազմում: Բլիցկրիգը խափանվել է նույնիսկ Թուրքիայի հսկայական օգնության պայմաններում: Թշնամու զոհերի թվում բազմաթիվ են թալիշներն ու լեզգիները, որոնց Ալիևը միտումնավոր ուղարկում է ամենաթեժ կետեր՝ միանգամից մի քանի խնդիր լուծելու նպատակով: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, սակայն, չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և, առհասարակ, Ադրբեջանի համար: Արդյունքում ՝ թալիշ և լեզգին զինծառայողների շրջանում դասալիքության դեպքերը գնալով ավելանում են: Օրինակ՝ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Գիզիլաբադ ուղարկված թալիշ նորակոչիկները սկզբում հրաժարվել են ռազմադաշտ մեկնել, հետո մի քանի հոգանոց խմբերով լքել են գյուղը և հետ փախել հայրենի Լերիկ: