Արցախն արդեն կայացել է որպես անկախ պետություն. ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել ԱՀ անկախությունը
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսականը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրած փաստաթղթում կարևորել է ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչումն ու նշել՝ Արցախն արդեն իսկ կայացել է որպես անկախ պետություն․
«Հետդարձ չի կարող լինել, Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել։ Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Արցախը շատ ամերիկյան պատմություն ունի՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը։ Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է»։
Արցախի անկախության ճանաչման հարցով հանդես է գալիս նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։ Ասել է՝ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան հետաքրքրված չեն Արցախի հարցի շուրջ բանակցություններով, ապա ժամանակն է, որ Միացյալ նահանգները ճանաչի Արցախը որպես անկախ պետություն:
Մանրամասները՝ տեսանյութում։