ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Sep 2020
Հարևան երկրի կարմիր գծերն ու ադրբեջանական քարոզչամեքենան՝ հայ-իրանական հարաբերություններում
Հայաստանն ու Իրանը ունեն բարիդրացիական հարաբերություններ, որոնք ամրապնդվել են տարիների ընթացքում։ Այս հանգամանքը, իհարկե, հանգիստ չի տալիս մեր թշնամի հարևանին, որն ամեն կերպ փորձում է սեպ խրել հայ-իրանական հարաբերությունների մեջ։
Հատկապես հիմա, երբ պատերազմի թոհ ու բոհի մեջ նյարդերը ծայրահեղ լարված են ու զգացմունքները իշխում են բանականությանը, ադրբեջանական քարոզչամեքենան անցնում է հայ-իրանական հարաբերությունները սրելու գործին։
Նշվածի վառ ապացույցը Ադրբեջանի երեկվա ոգևորությունն էր՝ Իրանի հոգևորականների հայտարարությունների հետ կապված։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը վստահեցնում է՝ դրանք կոնտեքստից կտրած են և թվացյալ ադրբեջանամետ հայտարարություններ են։
Մանրամասները՝ տեսանյութում