ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
25 Sep 2020

Իրանի ուշացած ուղերձը՝ թափանցիկ ակնարկ ՀՀ իշխանություններին

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Իրանն առաջին անգամ ՀՀ նախագահին եւ վարչապետին շնորհավորեց 4 օր ուշացումով։ Սա հակասական վերաբերմունքի արժանացավ ինչպես մամուլում, այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Չորսօրյա ուշացումն ընկալվեց՝ որպես հայ–իրանական հարաբերությունների վատթարացման վկայում։ 1992 թ․ փետրվարի 9-ին Իրանը առաջին երկրներից էր, որի հետ նորանկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, եւ աստիճանաբար ձևավորվեց ու զարգացավ քաղաքական, տնտեսական բազմաշերտ գործակցությունը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որ նկատի առնելով պատմական, մշակութային, ու հասարակական կապերը՝ Իրանի ու Հայաստանի պատասխանատուների ջանքերով երկու երկրների ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ գործակցության ընդլայնման ականատեսը կլինենք»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում էլ հարեւան Իրանի նախագահը նշել է. «Մշակութային, հասարակական ընդհանրությունները ու բարեկամական կապերը անկասկած նպաստավոր հող են պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար և երկու երկրների ժողովուրդները կարողանալու են կառուցողական ու բարեկամական հարաբերությունների հարցով օրինակ ծառայել աշխարհի երկրներին»:

Մանրամասները՝ տեսանյութում: