ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Sep 2020

Հացադուլը կշարունակվի․ ՌԴ մեկնել ցանկացողները չեն հանձնվում

Արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներն են։ Նրանք երեկվանից հացադուլ են հայտարարել։
Տևական ժամանակ ընթացող բողոքի ակցիայի այս մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են կազմակերպել իրենց վերադարձը Ռուսաստան։ Չստանալով ակնկալված պատասխանը՝ ցուցարարներից 20 հոգի հացադուլ է սկսել։

Հացադուլը թերեւս արդյունք տվել է․հացադուլավորներից Վարդան Վարդանյանն ասում է, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ու լսել իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։