ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Sep 2020

Սահմանդրական դատարանն այսօր այդպես էլ նախագահ չընտրեց

Սահմանադրական դատարանի հին ու նոր անդամներն այսօր պետք է ընտրեին ՍԴ դատարանի նախագահ և փոխնախագահ: Սակայն թեկնածուներ դեռ չկան:

Կառուցողական ու դրական տրամադրվածությամբ ՍԴ մուտք գործած Էդգար Շաթիրյանը վստահ է, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում դատարվորները կկայացնեն ճիշտ որոշում: Հավանական թեկանծուներն էլ, ըստ ՍԴ նորընտիր անդամի, 9-ն են:

Խորհրդավոր թեկնածուների մասին առաջինը խոսեց Սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը։ Նախ բացառեց ինքնառաջադրումը: Իսկ թե ում է տալու իր ձայնը, ասաց՝ կորոշի ելույթները լսելուց հետո:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի այս խոսքերից 6 ժամ անց միայն պարզվեց՝ ՍԴ նախագահ և փոխնախագահ չեն ընտրել: