ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Sep 2020

Աշխարհը կորոնավիրուսի նոր բռնկման շեմին. ԱՀԿ-ն ահազանգում է՝ սա համայնավարակի միայն սկիզբն է

Կորոնավիրուսը երիտասարդանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին շրջանում կտրուկ կերպով ավելացել է 15-49 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակման և հոսպիտալացման դեպքերը:

Բացի երիտասարդների շրջանում ակտիվ տարածումից, ահագնացել է նաեւ վիրուսի տարածումը: ԱՀԿ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն այս կայծակնային տարածումը սարսափեցնող է համարել և զգուշացրել, որ սա համավարակի միայն սկիզբն է։ Ըստ կազմակերպության տվյալների՝ Հնդկաստանում հինգ միլիոն վարակվածներից միայն մեկ միլիոնը վարակվել է վերջին 11 օրերին։

Ուսումնական տարվա մեկնարկից կարճ ժամանակ անց էլ Ֆրանսիայի 28 ուսումնական հաստատությունների աշակերտների շրջանում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, փակվել է 81 դպրոց։ Չեղարկվել են ավելի քան 2000 արտադպրոցական և անհատական պարապմունքներ։ Ֆրանսիայի ուսանողների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1200 նոր դեպք: Օգոստոսից եվրոպական այս երկրում նկատվում է վարակման կտրուկ աճ։

Մանրամասները՝ տեսանյութում: