ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Sep 2020

Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում կրկին աշխուժություն են դրսևորում

Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում կրկին աշխուժություն են դրսևորում

 Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում կրկին աշխուժություն են դրսևորում: Հետևանքը՝ հայկական կողմի նախօրեի զոհն է: Պաշտպանությանն նախարարության փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը հրազենային և բեկորային մահացու վնասվածքներ է ստացել:

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ավելի մանրամասնորեն ներկայացրեց սահմանագոտու տվյալ հատվածի իրավիճակը: Նախ հայտնեց՝ հակառակորդը սահմանագոտում շինաշխատանքներ է իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում