Ջուլֆալակյանը Հարությունյանին առաջարկել է հեռակա բանավեճից անցնել առկայի
Արայիկ Հարությունյան-Արսեն Ջուլֆալակյան հեռակա բանավեճը հնարավոր է առկա դառնա։ Իշխանական պատգամավոր Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարար Հարությունյանին առաջարկել է բանավիճել ուղիղ եթերում։ Ասում է՝ հույս ունի, որ դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, որոնք կմեղադրեն իրեն չպայքարելու համար:
«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ»։
Ջուլֆալակյանը անհեռանկարային է համարում կրթության ոլորտում Հարությունյանի որդեգրած ուղին։ Եւ ոչ միայն կրթության: Նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների առումով պատգամավորի անհամաձայնությունն այնքան սկզբունքային է եղել, որ հենց դրանով պայմանավորված էլ որոշել է մանդատը վայր դնել:
Մանրամասները՝ տեսանյութում։