ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Sep 2020

Երբ ընդդիմություն ես՝ 3,6 մլն գումարը մեծ է, երբ իշխանություն՝ 5,5 մլն ընդունելի է

Կա 5,5 մլն դրամ, չկա քրեական հետապնդում․ նոր նախագիծ, նոր կարգավորումներ Զինապարտության մասին օրենքում։ Ազգային ժողովի երեք պատգամավոր՝ «իմքայլական» Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել օրինագծերի փաթեթ։ Համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում է քրեական հետախուզման մեջ, վճարում է պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձը և ազատվում է քրեական հետապնդումից։