ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
14 Sep 2020
Համապետական ընտրությունների նախաշեմին Վրաստանում ռեկորդային աճում են կորոնավիրուսի թվերը
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք։ Սա համաճարակի բռնկումից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն Աջարիան է։ Վրացագետ Ջոնի Մելիքյանը հարևան երկրում կորոնավիրուսի բռնկումը համարում է տրամաբանական։ Ասում է՝ վարակի տարածման 2-րդ ալիքի մասին վրացական իշխանությունները վաղուց էին կանխատեսել։
Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կրկին արգելվել են զանգվածային հավաքներով մարդաշատ միջոցառումները, թույլատրելի առավելագույն թիվը՝ 10 մարդ է։ Երկրի պաշտպանության նախարարի հրամանով բանակում ուժեղացել է վերահսկողությունը՝ փակ տարածքներում պարտադիր է դարձել դիմակ դնելը։ Կորոնավիրուսի աճին զուգահեռ Վրաստանը պատրաստվում է համապետական ընտրությունների։
Մանրամասները՝ տեսանյութում։