Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստականությունը ցայտուն կերպով արտահայտվոում է ռազմական ոլորտում
Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստականությունը ցայտուն կերպով արտահայտվոում է ռազմական ոլորտում: Հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ամենաբարձր մակարդակով աջակցող թուրք եղբայրները արդեն անցել են ռազմական բացահայտ աջակցության: Համենայն դեպս այդ մասին պնդում են սիրիական լրատվամիջոցները: Ասում են, որ մեր ցեղասպան հարևանը սիրիական ընդդիմության մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումների գրոհայիններին ուղարկել է կրտսեր եղբոր մոտ՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու նպատակով:
Այս տեղեկությանն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարարությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասել էր, որ ճշտում են դրա իսկությունը։
«Այս տեղեկությունը իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հավանականություն կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը։ Ուստի մենք շատ զգայունությամբ ենք վերաբերվում նման հարցերի»,- ասել է Նաղդալյանը: