Ստամբուլում մեկնարկել է «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին հնչած սպառնալիքների մեղադրանքով առաջին դատական նիստը
«Մենք կարող ենք հայտնվել մի այնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում». Հրանտ Դինք հիմնադրամի հասցեին նման բովանդակությամբ նամակ-սպառնալիքը ստացվել էր այս տարվա մայիսի 27-ին և 28-ին։
«Թուքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն և արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարությունը՝ իշխանություններին հիշեցնելու իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաև շեշտելու ստեղծված մթնոլորտի լրջությունը», - նշված է Հրանտ Դինք հիմնադրամի հաղորդագրության մեջ :
Նմանօրինակ սպառնալիքները թուրքական որոշ շրջանակների համար լոզունգի նման է, այն պարբերաբար հնչեցնում են հատկապես ազգայնական ուժերը։ Սպառնալիքի հեղինակները հիմնադրամին մեղադրել էին «եղբայրության մասին հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջել, որ նրանք լքեն երկիրը, իսկ Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և հիմնադրամի իրավաբանի հասցեին մահվան սպառնալիք էին հնչեցրել:
Հիմնադրամի տնօրենությունը դեպքի մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Ստամբուլի նահանգապետարան։ Ավելի ուշ պարզվել էր նամակի հեղինակները՝ Հուսեյին Աթեշը և Էրսին Բաշքանը, որոնք ձերբակալվել են, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Եւ ահա այս գործով առաջին դատական նիստը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին՝ Ստամբուլի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հյուսեին Աթեշին սպառնում է 7-ից մինչև 26 տարի, իսկ Էրսին Բաշքանին՝ 2-8 տարի ազատազրկում։
Մանրամասները՝ տեսանյութում: