ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Sep 2020

Արսեն Ջուլֆալակյանի օրենսդրական գործունեության մանրամասները՝ իր իսկ ներկայացմամբ

Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում։ Համացանցի հայկական հատվածում ակտիվ քննարկում սկսվեց, թե ի՞նչ է արել Ջուլֆալակյանը օրենսդրական երկամյա գործունեության ընթացքում, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել։ Այս հարցերի պատասխաններն ավելի վաղ Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել էր Para.TV-ի «Հարցակոխ» հաղորդման ընթացքում։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, պարզաբանել էր՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Իսկ եթե հետ չի վերցնում դիմումը, ապա պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ու հրապարակում Ազգային ժողովի նախագահը:

Հրաժարականի դիմումը հետ չվերցնելու դեպքում Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար: