ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Sep 2020

Նավալնիին դուրս են բերել կոմայից․ Զախարովան էլ այս ամենը նախապես գրված սցենար է համարել

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին դուրս են բերել կոմայից և անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքից: Այս մասին հայտնել են Բեռլինի Շարիտե կլինիկայից։
«Նավալնիի վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին, սակայն դեռ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հնարավոր հետևանքները»:

Գերմանիայի իշխանությունները ողջունել են Ալեքսեյ Նավալնիի առողջական առաջընթացի մասին լուրը։ Կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակից հայտնել են նաեւ, որ Գերմանիայի իշխանությունները կարևորում են նաև Նավալնիի առողջական վիճակի կայունացումը։

Նավալնիի թունավորման շուրջ զարգացումներին նախօրեին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ասել է՝ զգացում ունի, որ ականատես են լինում նախապես գրված սցենարի ու հավելել՝ Մոսկվան Նավանլիի թունավորման վերաբերյալ մի շարք հարցեր է հղել գերմանական կողմին, սակայն պատասխաններ մինչ օրս չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում: