ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 Sep 2020
Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն միայն հաջորդ տարվա կեսերին. ԱՀԿ
Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն միայն հաջորդ տարվա կեսերին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարրիսը:
Նրա խոսքով՝ կլինիկական փորձարկումներ անցնող հավանական պատվաստանյութերից ոչ մեկն առայժմ չի տվել արդյունավետության հստակ պատասխան՝ ԱՀԿ սահմանած չափանիշների գոնե 50 տոկոսով:
Ամերիկացիները, սակայն, լիահույս են, որ Pfizer դեղագործական ընկերությունը պատվաստանյութ կարտադրի արդեն այս տարվա հոկտեմբերի վերջին:
Մանրամասները՝ տեսանյութում: