ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
02 Sep 2020
Լիբանանի պետական կառավարման համակարգում փոփոխություններ են սպասվում
Լիբանանի կառավարությունն արմատական փոփոխությունների շեմին է։ Երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել է Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը: Արդեն նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին ասել է, որ իր նախաձեռնությունն էր Ադիբին` վարչապետի պաշտոնին առաջադրելը:
Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունն էլ կոչ է արել դավանանքային պարտադրանքից զերծ «քաղաքացիական պետություն» ստեղծել:
Աունի խոսքով՝ Լիբանանում պետական կառավարման նոր համակարգը պետք է հիմնված լինի ազգային և քաղաքացիական բարձր գիտակցության վրա: «Տարիներ շարունակ ձգվող տառապանքներից հետո Լիբանանի ժողովուրդն արժանի է ունենալ պետություն, որտեղ բոլորն օրենքի առջև հավասար են»- ասել է նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում