Բաքվի հարցերը, Մոսկվայի պատասխանը, Երևանի արձագանքը
Վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանից մոտ 5 մլրդ դոլարի զենք գնած Ադրբեջանին վրդովեցրել է , որ ՌԴ-ն Հայաստանին ռազմական նշանակության բեռներ է մատակարարել։ Այս կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահ Ալիեւը զանգել ու պարզաբանում է պահանջել ՌԴ նախագահ Պուտինից։ Կրեմլից հնչած պատասխանն էլ, ամենայն հավանականությամբ, Բաքվին չի գոհացրել, քանի որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայի Գուլիևը, «Ինտերֆաքսի» հետ զրույցում հետեւյալ հռետորական հարցադրումն է արել՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպե՞ս կարող է միջնորդ պետությունը զբաղվել խնդրի կարգավորմամբ և զուգահեռաբար զենք ուղարկել Հայաստան։
Ռազմական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցությունը կարգավորվում է միջպետական համաձայնագրերով, ՀԱՊԿ-ում Հայաստանի և Ռուսաստանի անդամակցությամբ։ «Տեղի չի ունեցել որեւէ մի բան, որը չի տեղավորվում այս ձևաչափի մեջ»,-ասում է փորձագետն ու հավելում՝ սա մարտավարական հնարք է, որին դիմում է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում