Ազատ, անկախ Արցախը 29 տարեկան է
Ազատ, անկախ Արցախը 29 տարեկան է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվում է հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
Անկախության հռչակագիրն անհրաժեշտ էր ամրագրել անկախության մասին հանրաքվեով։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից օրեր առաջ էլ, Արցախում անցկացվում է անկախության հանրաքվե։ Ընտրությանը մասնակցած արցախցիների 99․89 տոկոսը քվեարկում է հօգուտ անկախության։
Անկախության համար Արցախը շատ բարձր գին վճարեց։ Արցախի ինքորոշումն Ադրբեջանը փորձեց ճնշել ռազմական ուժով, սակայն նորանկախ հանրապետությունը կարողացավ ոչ միայն չեզոքացնել այդ հարձակումները, այլեւ նոր տարածքներ ազատագրել, հետագայում էլ՝ պետականաշինության գործում հաջողություններ արձանագրել։