ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Sep 2020

Բելառուսում կստեղծվի ընդդիմադիր կուսակցություն․ հետընտրական իրարանցումը շարունակվում է

Բելառուսում հետընտրական իրարանցման ֆոնին կստեղծվի ընդդիմադիր կուսակցություն։ Վիկտոր Բաբարիկոյի շտաբը, որին Բելառուսի ԿԸՀ-ն մերժել էր գրանցել որպես նախագահի թեկնածու, հայտարարել է նոր՝ «Вместе» անվանումով կուսակցության ստեղծման մասին։

Վիկտոր Բաբարիկոն հուլիսի կեսերից կալանավորված է։ Կուսակցության ստեղծման մասին էլ տեսաուղերձ հանդես է եկել Թվիթերում։

Արդեն երեք շաբաթից ավելի է՝ Բելառուսում հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունները շրջադարձային էին բելառուսների համար։ Սկզբում նրանք դուրս եկան փողոց՝ վիճարկելու նախագահի ընտրության արդյունքները, այնուհետեւ՝ պահանջեցին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

Իշխանություններն ի պատասխան բողոքի ցույցերի՝ կիրառեցին ուժ, հազարավոր ցուցարարներ ձերբակալվեցին, բախումների հետեւանքով եղան զոհեր եւ վիրավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում: