100 հազար աշխարհազորային կմիանա հայրենիքի պաշտպանությանը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև տարեվերջ Ազգային ժողով կներկայացնի «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է ստեղծել մինչև 100 հազար հոգանոց աշխարհազոր:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը պարզաբանում է՝ աշխարհազորն օգտվելու է զենքից, բայց ոչ ազատ շրջանառության ձևով. փողոցներում զինված մարդիկ չեն լինելու.
«Համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորին կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Բալայանը հավելում է՝ սա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը:
Աշխարհազորում ներգրավվելու են մինչև 70 տարեկան անձինք, այդ թվում՝ կանայք:
Մանրամասները՝ տեսանյութում