ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Sep 2020
Տասը մահվան դեպք՝ երկու օրում, նախնական տվյալով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» Արմավիրի մարզում
Տասը մահվան դեպք՝ երկու օրում, նախնական տվյալով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա»:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թունավորման կասկածով Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել տասը անձ:
Երեքը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում, 4-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանք եւս մահացել են, մեկ պացիենտ էլ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Ըստ ԱՆ հաղորդագրության՝ Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել: Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են: